Արտաքին 4 տարի առաջ - 14:02 11-12-2021

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում լուսավորվել է Սուրբծննդյան տոնածառը

Կաթոլիկները, բողոքականները և բազմաթիվ ուղղափառ եկեղեցիների հետևորդներ Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը:

Վատիկանի տոնածառը և Սուրբ Պետրոսի հրապարակի Սուրբծննդյան տեսարանը վառ լույսերով լուսավորվել են ուրբաթ երեկոյան, հաղորդում է Vatican News-ը։

Առցանց հեռարձակվող կադրերում երևում է Վատիկանի գլխավոր հրապարակում դեղին լույսերով լուսավորված եղևնին։

Հայտնի է, որ 28 մետր բարձրությամբ 113-ամյա ծառը Վատիկան է բերվել Իտալիայի հյուսիսային Տրենտինո շրջանից։

Վատիկանի մամուլի ծառայության գրասենյակից հաղորդել են, որ տոնածառը զարդարված է 600 ձեռագործ փայտե զարդանախշերով և լուսավորված է էներգախնայող լամպերով։

Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրվել է նաև Սուրբծննդյան ավանդական տեսարան, որը բաղկացած է կերամիկայից, փայտից և ապակե մանրաթելերից պատրաստված ավանդական անդյան տարազներով ավելի քան 30 արձանիկներից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ