Արտաքին 5 տարի առաջ - 11:36 24-05-2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ 2021» ծրագրին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ 2021» ծրագրին, որի նպատակն է ընդլայնել կազմակերպության քարտուղարության աշխարհագրական ներկայացուցչությունը, ինչպես նաև համալրել անձնակազմը երիտասարդ մասնագետներով: Այս մասին հայտնեում են ՀՀ ԿԳՏՄՍ նախարարությունից:

Թեկնածուների ընտրությունն իրականացվելու է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմնի կողմից: Ազգային հանձնաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմանը կներկայացնի նամակում նշված բոլոր չափորոշիչներին համապատասխանող առավելագույնը 15 բարձր որակավորում ունեցող մասնագետների թեկնածություններ: Ներկայացված թեկնածուների ընտրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կիրականացնի երեք փուլով`

հայտաձևի առցանց լրացում, տեսահարցազրույց, եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների հետ:

Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն անգլերենին կամ ֆրանսերենին` միևնույն ժամանակ ունենալով դրանցից մյուսի բավարար իմացություն:
Ընտրված թեկնածուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր, որը նրանց հնարավորություն կընձեռի P1/P2 կարգավիճակով աշխատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Պայմանագիրը կերկարաձգվի՝ հաշվի առնելով 9 ամիս տևած փորձաշրջանի գնահատումը:
Շահագրգիռ կողմերը մինչև ս.թ. օգոստոսի 1-ը պետք է ՀՀ ԱԳՆ տրամադրեն հնարավոր թեկնածուների հետևյալ փաստաթղթերը.

անձնագրի պատճեն, բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն, անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն, կենսագրական և կոնտակտային տվյալներ (CV) անգլերենով կամ ֆրանսերենով, նպատակների հիմնավորման նամակ (motivation letter) անգլերենով կամ ֆրանսերենով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը