Ավելին 5 տարի առաջ - 14:37 23-05-2021

Virgin-ը գործարկել է զբոսաշրջության համար նախատեսված տիեզորանավը

Virgin Galactiс ավիատիեզերական ընկերությունը ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Spaceport America–ից գործարկել է SpaceShipTwo Unity մարդատար տիեզերանավը։ Այս մասին ընկերությունը գրել է Twitter-ում:

Ըստ ծրագրի՝ VMS Eve փոխադրող ինքնաթիռը պետք է SpaceShipTwo Unity տիեզերանավը բարձրացներ 13 կմ բարձրության վրա և ազատ արձակեր:

Ավելի ուշ Virgin Galactis-ը հայտնել է, որ տիեզերանավը հաջողությամբ առանձնացել է VMS Eve-ից, բարձրացել է պլանավորված բարձրության վրա, ապա սկսել աստիճանաբար իջնել: Տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել։

Ըստ CNBC- ի՝ Virgin Galactic-ը նախատեսում է իր նավերն օգտագործել տիեզերական զբոսաշրջության համար: Մոտ 600 մարդ տոմսեր է ամրագրել ապագա թռիչքների համար՝ վճարելով դրանց համար 200,000-250,000 դոլար:

RBC հրատարակությունը նշել է, որ գործարկման ամսաթվի հայտարարության ֆոնին Virgin Galactic-ի բաժնետոմսերն աճել են 20% -ով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․