Ներքին 5 տարի առաջ - 20:14 20-05-2021

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում օրենքի ուժով ցրված ԱԺ-ի արտահերթ նիստում

Միջազգային փաստաթղթերը ստացվում են արտաքին գործերի նախարարության խողովակներով։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի այն կարծիքին, թե ԱԳՆ–ն տեղյակ չէ նոր ստորագրվելիք փաստաթղթի մասին։

«Հիմա այնպիսի ժամանակներն են, որ մարդիկ երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են` ասում են` չէ, մենք չենք, մենք չենք»,–ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ փաստաթղթերը ստացվում են հետևյալ կանոնակարգով` այն տրվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` նախարարին։ ԱԳ նախարարն էլ փաստաթուղթն ուղարկում է Փաշինյանին։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

«Այդ փաստաթղթում ամենակարևոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե զորքերի փոխադարձ շարժով, այլ դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով։ Արդյոք սա նոր գաղափար է՝ ոչ, քանի որ ես այդ մասին հայտարարել եմ դեռ մայիսի 17-ին` ԱԽ նիստի ժամանակ»,–նշեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ասաց` հարցն այն է, որ Ադրբեջանն ասում է, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է ունենա երկկողմ ֆորմատով, սակայն հայկական կողմն էլ ասել է, որ դա պետք է լինի եռակողմ մակարդակով, քանի որ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ ՀՀ–ն չունի։

Նրա խոսքով` հայկական կողմն արձանագրել է, որ հանձնաժողովների ձևավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԶՈւ–ն կլքի մեր երկրի տարածքը, կամ էլ այդ փասատաթղթի մեջ կարձանագրվի դրույթ, որ ինչ–որ ժամկետում` 3-4 օրում պետք է զորքերի հետքաշման գործընթացը տեղի ունենա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ