Արտաքին 5 տարի առաջ - 17:08 12-05-2021

Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ զորավարժությունների

Ինչպես վկայում են ադրբեջանական լրատվամիջոցները, մայիսի 16-ից Ադրբեջանը նախատեսում է զորավարժություններ անցկացնել։ Այն հաստատված է նախագահ Ալիևի պլանով։

Հաղորդվում է, որ զորավարժություններն իրականացվելու են Ադրբեջանի պաշտպանության նախարարի անմիջական հսկողությամբ։ Դրանցում նախատեսվում է ներգրավել շուրջ 15․000 զինծառայող, 300 տանկ և զրահատեխնիկա, մինչև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները նպատակ ունեն կատարելագործել մարտական ներդաշնակությունը, խորացնել ամազորային միավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի միջեւ փոխգործակցությանը:

Հիշեցնենք, որ համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ Ադրբեջանը պարտավոր է ԵԱՀԿ-ին ապահովի նախնական ծանուցում, եթե զորավարժություններում ընդգրկված են ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, ամենաքիչը 250 մարտական տանկ, ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա, ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավելի):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը