Արտաքին 5 տարի առաջ - 15:50 08-05-2021

էԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտողար Եգոր Լիգաչովը մահացել է 100 տարեկանում

Կյանքի 101-րդ տարում մահացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար, Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը:

«ՏԱՍՍ»-ի վկայակոչմամբ՝ այս մասին հայտնել է Տոմսկի շրջանի վարչակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Ալեքսեյ Սևոստյանովը:

«Մայիսի 7-ին, Մոսկվայում 101 տարեկանում մահացել է Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը»,- հայտնել է Սևոստյանովը:

«ՏԱՍՍ»-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ մահանալուց մի քանի օր առաջ Լիգաչովին տեղափոխել էին Կենտրոնական հիվանդանոց, որտեղ վերջինս պարբերաբար ստուգվել և բուժումներ է ստացել:

Եգոր Լիգաչովը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 29-ին Տոմսկի շրջանի Դուբինկինո գյուղում: Փաստացի նա եղել է Կոմունիստական կուսակցության երկրորդ դեմքը Միխայիլ Գորբաչովից հետո: Լիգաչովը 1983-1990 թթ եղել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղարը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ