Ներքին 5 տարի առաջ - 11:26 07-05-2021

Մոնթեները շատացել են. Վիճակագրական կոմիտե

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020թ. նորածիններին Մոնթե անվանելու դեպքերը գրեթե կրկնապատկվել են:

Եթե 2019թ. Մոնթե անունով կոչել են 310 երեխայի, ապա 2020 թ. նրանց թիվը հասել է 570-ի։

2020 թ. տղայի ամենատարածված անունը Դավիթն է եղել (1.346), որին հաջորդում են Նարեկը (902) ու Հայկը (610)։ Անունների այս եռյակն առաջնային է մնում արդեն մի քանի տարի շարունակ։

Իսկ աղջիկներին, ինչպես նախորդ տարիներին, 2020թ. ևս ամենից հաճախ անվանակոչել են Նարե (745), որին հաջորդում են Մարիա (613) և Անգելինա (592) անունները։

2020թ. Հայաստանում ծնվել է 19.053 տղա և 17.299 աղջիկ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից