Ներքին 1 տարի առաջ - 15:30 24-01-2025

Ալկոհոլը, միսը թանկացել են, միջին աշխատավարձը՝ իբր կրկնապատկվել. Վիճակագրական կոմիտե

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ինդեքսի համաձայն՝ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2024թ. դեկտեմբերը 2023թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.0%: Ամենաշատ թանկացել են ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակները, գնաճը կազմել է 3,8 %:

2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.6-3.4%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն
աճել են 2.3%-ով:

2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի՝ 4.0%, տավարի մսի՝ 1.6% գնանկում, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.2% գնաճ:

Մակարոնեղենի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 5.1%-ով, բրնձինը՝ 1.3%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.9% և 0.3% գնաճ:

2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ պանրի գինը նվազել է 4.4%-ով, թարմ կաթինը՝ 0.8%-ով, կաթնաշոռինը՝ 0.2%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է՝ համապատասխանաբար 0.3%, 2.3%, 0.3% գնաճ:

Ձվի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ:

2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գառան մսի՝ 4.7%, «Իշխան» ձկնատեսակինը՝ 7.1%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4%, 1.2% գնաճ:

Թեյի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ աճել է 4.3%-ով, շոկոլադինը՝ 6.6%-ով, կարագինը՝ 9.1%-ով, սուրճինը՝ 16.2%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 0.6%, 1.3%, 5.5%, 1.3%-ով:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ աճել է 10.6%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 6.7%-ով։

Միաժամանակ, 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ մարգարինի գինը նվազել է 9.2%-ով, պահածոյացված կաթինը՝ 4.5%-ով, թռչնամսինը՝ 3.7%-ով, հրուշակեղենինը՝ 2.1%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 0.1%, 0.3%-ով:

2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոսպի ՝ 2.8%, լոբու՝ 2.8%, ալյուրի՝ 5.2% գնաճ, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 1.0%, 0.1%, 0.3% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 4.2%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 0.7% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 9.7%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 12.2% գնաճ:

2024թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 8.42%:

Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին նպաստել են 0.74 տոկոսային կետով:

Ի դեպ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է նաև, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 291.061.0 դրամ, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 106,2 %-ով։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ