Ներքին 5 տարի առաջ - 10:48 05-05-2021

Սա կարելի է պատմական իրադարձություն համարել. Զարուհի Բաթոյան

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը։

Անդրադառնալով սրան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է, - «Սա կարելի է պատմական իրադարձություն համարել, որովհետև Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել էր 2010-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան»:

Նա նաև նշել է,- «Ես կարող եմ երկար գրել այն ճանապարհի մասին, որը անցել եմ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության իմ ընկերների հետ Կոնվենցիայի ստորագրման արարողությանը մասնակցելուց ի վեր, բայց դա այս պահին կարևոր չէ:

Միայն նշեմ, որ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին համապատասխան օրենքը մշակվեց և ընդունվեց քաղաքական կամքի և հետևողական ջանքերի շնորհիվ, որովհետև կառավարությունը և ԱԺ-ն այն կարևորեցին և դիտարկեցին որպես առաջնահերթություն:

Իհարկե, սա փոփոխությունների միայն սկիզբն է, որից հետո պետք է սկսվի նոր փուլ՝ ապահովելու օրենքի իրագործումը, ծրագրերի իրականացումը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառման նոր մակարդակը: Օրենքն ինքնին հրաշքներ չի գործում, բայց ստեղծում է իրավական հիմքեր և հնարավորություններ արժանապատիվ և անկախ կյանքի համար, որը պարտավոր է ապահովել կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և բոլոր պատասխանատուները:

Ուզում եմ այս առիթով շնորհավորել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպություններին և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աշխատել են նախագծի վրա, մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Աննա Հակոբյանին և իմ օգնական Մուշեղ Հովսեփյանին: Հատուկ շնորհակալություն ԱԺ-ի իմ գործընկերներին նախագիծը քննարկելու և ընդունելու համար»:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից