Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:53 13-03-2021

«ՆԱԽԱԳԻԾԸ ԽՏՐԱԿԱՆ Է ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ Է ՄԻՊ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒՈՅՈՒՆԸ». ԱՐՄԵՆ ԹԱԹՈՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում» Կառավարության առաջարկած փոփոխություններին։

Կառավարությունն առաջարկում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Ըստ որի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով։

Ըստ Թաթոյանի՝ այս դրույթը ընդունվել էր 2016-ին, եւ ՄԻՊ-ի համար մեծ հաջողություն էր։ Վերջինիս խոսքով՝ նախագծի մասին լուրն իմացել է լրատվամիջոցներից, երբ դեռ ընթանում էր Կառավարության նիստը։ Պաշտպանի ասաց՝ այս նախագիծը իրենց կզրկի անկախության երաշխիքից։

Թաթոյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ իրենց կատարած աշխատանքներին, ներկայացրեց այս տարվա բյուջեն՝ 532 մլն 480 դրամ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 2,3 մլն դրամ։

Նշեց, որ նախագիծը Կառավարությունում քննարկվել է մինչեւ պատերազմը, ինքը եւս մասնակցել է, ներկայացրել առարկությունները, Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ այս դրույթը խանգարում է կատարել միջազգային ներդրումներ եւ բյուջեում փոփոխություններ անել։ Ըստ նրա՝ պատերազմի ընթացքում մտածել է, որ կատարած աշխատանքի մեծածավալությունը, բարդությունը տեսնելով՝ Կառավարությունը կհրաժարվի նախագիծը ներկայացնել, սակայն հունվարին նորից քննարկում է եղել, որին նորից իրենց առարկությունները ներկայացրել են։

Թաթոյանն առաջարկել էր կրճատումներ անել բոլոր պետական կառույցներում, ոչ թե դրսեւորել խտրական վերաբերմունք ՄԻՊ-ի նկատմամբ. «Դրույթով վերացվում է ոչ միայն ՄԻՊ-ի գործունեության երաշխիքը՝ որպես օմբուդսմեն, այլեւ երեք միջազգային կարգավիճակ ունենք՝ «Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ», «Երեխաների օրենքների միջազգային մեխանիզմ», «Հաշմանդամություն ունեցող անձանց մեխանիզմ», եւ այս ամենը վերաբերելու է նաեւ գործունեությանն այս ոլորտներում.... Ես համարում եմ՝ այս նախագիծը խտրական է, ուղղված է ՄԻՊ-ի գործունեության սահմափակելուն», - նշեց Թաթոյանը։

Նա տեղեկացրեց, որ 2016-ից սկսած ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվն աճել է։ 2021-ի առաջին երկու ամիսների ընթացքում ՄԻՊ-ը ստացել է 3 հազար բողոք, եւ աճել է նաեւ դրական արդյունքների թիվը։

Պատերազմից հետո աշխատանքի ծավալներն ու ոլորտը մեծացել են՝ գերիներ, անհետ կորածներ, սահմանների հարց, սահմանային բնակավայրեր: «Կառավարությունը պետք է հաշվի առներ կատարվող աշխատանքները», ասում է Արման Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին