Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:41 11-08-2023

ՔԿ-ն հերքում է տրանս անձի նկատմամբ գենդերով պայմանավորված խտրական մոտեցումը

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Oragir.Newsհրապարակմանը։ Գրառման մեջ մասնավորապես նշված է․

«Համացանցում հրապարակումներ տեսա «Տրանս անձը» հիասթափված է․ սեքս աշխատանքով հավաքած 27 հազար դոլան առգրավվել է» վերտառությամբ, որի բովանդակությունը հանգում է նրան, թե իբր քննիչների գործողությունները, այդ թվում նաև 27000 դոլարի առգրավումը, պայմանավորված է տվյալ աշխատանքով (փաստորեն՝ աշխատանքով) զբաղվող անձի՝ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ լինելու հանգամանքով, այսինքն ենթատեքստով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե դրսևորվում է գենդերով պայմանավորված խտրական մոտեցում։

Նման պնդումները որևէ իրական հիմք չունեն։ Կոնկրետ գումարի հետ կապված՝ տվյալ անձին առնչվող հանգամանքները քննության առարկա են ընթացող մի հսկայածավալ քրեական վարույթի շրջանակներում։ Քանի որ այդ վարույթով այս պահին էլ մեծածաված գործողությունները շարունակվում են և շատ փակագծեր հնարավոր չէ բացել՝ քննության բնականոն ընթացքին չխոչընդոտելու համար, ընդամենը կարող եմ ասել հետևյալը։

Նշված գումարի (և ոչ միայն, նաև՝ հեռախոսի) առգրավումը տեղի է ունեցել "Տելեգրամ" ալիքների միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող վերոնշյալ վարույթի շրջանակներում և պայմանավորված է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը տվյալ անձի հնարավոր առնչության, այնպես էլ նշված գումարների ծագումնաբանությունն այդ շրջանակներում ստուգելու՝ այս պահին պահպանվող օբյեկտիվ անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ վարույթի շրջանակներում առկա են տվյալներն ապօրինի թմրաշրջանառությանը և փողերի լվացմանը տվյալ անձի հնարավոր առնչության վերաբերյալ։

Այն իրողությունը, որ դա որևէ կապ չունի տվյալ անձի կողմնորոշումների կամ որևէ համայնքի ներկայացուցիչ լինելու հետ, փաստվում է նաև այն իրողությամբ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող նշված ահռելի ծավալի վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել 90 հասցեներում, այդ թվում նաև նշված բնակարանում, և այդ վարույթով անցնում են մեծ թվով անձինք, մի մասը՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակով, որոնց մի մասը կալանավորված են։

Այդ վարույթի բոլոր դրվագներով ակտիվ քննությունը ներկայումս շարունակվում է, ինչպես նշեցի, կատարվում են մեծածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական գործողություններ, որոնց արդյունքներից ելնելով էլ ներգրավված բոլոր անձանց, այդ թվում նաև հրապարակման մեջ նշվող անձի գործողություններին կտրվեն օբյեկտիվ իրավական գնահատականներ։

Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ որևէ տիպի շահարկումից և Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվող մասնագիտական աշխատանքը անհարկի որևէ անընդունելի լույսի ներքո մատուցելու փորձերից։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ անողոք պայքարը համընդհանուր խնդիր է, և իրավապահ մարմինները պարտավոր են իրավաչափ արձագանք ապահովել ցանկացած վայրում, լինի դա ակումբ, հասարակական կամ մասնավոր օբյեկտ, ենթադրյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացված ահազանգերին, հաղորդումներին՝ անկախ այն հանգամանից, թե այդ վայրեր ովքեր են այցելում և ովքեր դրանց հետ կապ ունեն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ