Արտաքին 5 տարի առաջ - 11:33 02-03-2021

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԵՆԴԵՐ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ «ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔ» ՄԵԳԱՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Արդեն այս տարի Թուրքիան տենդեր է հայտարարելու ստամբուլյան ջրանցքի շինարարության իրականացման համար, որը Բոսֆորին զուգահեռ անցնող արհեստական ծովային ուղի է և իրար է միացնելու Սև ծովն ու Մարմարյան ծովը:

Anadolu-ի տվյալներով՝ օրական մինչև 185 նավի թողունակությամբ ջրանցքի կառուցումը նախատեսվում է ավարտել 2025-2026 թթ.: Ջրանցքով ամեն օր կարող է անցնել մինչև 185 նավ: 45 կմ երկարությամբ ջրանցքը կանցկացվի Ստամբուլ քաղաքի կենտրոնից արևմուտք՝ եվրոպական կողմում:

Ծրագիրն ուղղված է բնապահպանական ռիսկերի կանխարգելմանը, որոնք առաջանում են Բոսֆորի նեղուցով վտանգավոր բեռներ փոխադրելու արդյունքում: Նշվում է, որ նման նախագծի իրականացումը կարող է ամբողջովին փոխել սևծովյան նեղուցների առկա կարգավիճակը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում