Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:45 04-12-2024

Գարիկ Սարգսյանի քեռին 506 միլիոն դրամի տենդեր է շահում, ո՞րն է ձեր գնահատականը

ԱԺ-ն այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի, որի թեկնածուներն են Արմեն Մարուխյանը և Նարինե Ազարյանը։

Արմեն Մարուխյանը ՀՀ գլխավոր դատախազությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
Նարինե Ազարյանը 2024 թվականի օգոստոսի 1-ից առ այսօր զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության իրավաբանական վարչության պետի քաղաքացիական ծառայության պաշտոնը։

«Աշխարհում դեռ չի հաջողվել վերացնել կոռուպցիան՝ նույնիսկ ամենազարգացած երկրներում։ Միայն մասնագիտական կարողություններով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, անհրաժեշտ է ունենալ հստակ տեսլական և անսասան կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար»,- իր ելույթում ասաց Նարինե Ազարյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական ունի Ազարյանը այս կամ այն պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց կողմից խոշոր չափի տենդերներ շահելու վերաբերյալ․ «Մի քանի շաբաթ առաջ մամուլում հրապարակվեց Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ կապված մի լուր, ըստ որի՝ իր քեռին 2018-ից մինչև 2024թթ․ 506 միլիոն դրամի տենդեր է շահել։ Ուզում եմ ձեր գնահատականը լսեմ, ո՞նց է լինում, որ էդ փոխկապակցված անձիք նման խոշոր տենդերներ են շահում»,- հարցրեց Դանիելյանը։

Ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն պատասխանեց․ «Օրենքով ամրագրված են այդ բոլոր հարբերությունների կարգավորումները։ Եթե առկա է շահերի բախում, եթե խախտվել է որևէ սահմանափակում, ապա նախատեսվում է տուգանք։ Իմ գնահատականն այն է, որ եթե առկա են կոռուպցիոն գործարքներ, օրենքով սահմանված կարգով պետք է պատժվեն»։

«Մենք էլ գիտենք, որ կան օրենքներ, բայց այդ օրենքները խախտվում են, պետք է կարողանաք ձեր հստակ գնահատականը տալ»,- ասաց Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան