Արտաքին 5 տարի առաջ - 16:07 19-02-2021

ՄԱԿ-Ը ԽՆԴՐԵԼ Է ԱՄԷ-ԻՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ, ՈՐ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԼԱՏԻՖԱՆ ՈՂՋ Է

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ԱՄԷ-ից ապացույցներ է պահանջել առ այն, որ արքայադուստր Լատիֆան՝ Դուբայի էմիր Մուհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումի դուստրը, դեռևս ողջ է: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

Դա պայմանավորված է նրանով, որ արքայադուստրն անհետացել է, և անցյալ տարվա ամառվանից սկսած՝ լրատվամիջոցներին չի հաջողվում նրա մասին որևէ բան իմանալ:

Համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, տեղեկություն է խնդրել նրա բարեկեցության վերաբերյալ: Դրանից հետո ՄԱԿ-ը միջամտել է:

ՄԱԿ-ի հանձնաժողովը հայտարարել է, որ բարձրացրել է համապատասխան հարցը Ժնևում գտնվող ԱՄԷ-ի գրասենյակում:

Լատիֆան փորձել է փախչել ԱՄԷ-ից 2018 թ. փետրվարին: Փախուստի փորձից հետո նրան բռնել են Հնդկաստանի ափերի մոտ: Արքայադստերը բռնի տուն են վերադարձրել: Նրան բռնելու մասին լուրերից հետո Դուբայի էմիրի դստեր մասին ոչինչ չի լսվել: ԱՄԷ ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ նա ընտանիքի հետ տանն է:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ արքայադուստր Լատիֆան բանտում է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում