Արտաքին 5 տարի առաջ - 14:45 18-02-2021

ԱՄՆ-Ն ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԻՆ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ԱՄԷ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԵՄ ԱՀԱԲԵԿՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԵՋ

Միացյալ Նահանգների և Իսրայելի իշխանությունները Իրանին մեղադրել են Աֆրիկայում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանատան դեմ ահաբեկչություններ կազմակերպելու մեջ:

Մեղադրողների կարծիքով, ահաբեկչությունները պետք է դառնային իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող «Ալ-Քուդս» հատուկ ջոկատի հրամանատար Քասեմ Սուլեյմանի սպանության համար վրեժի զանգվածային ծրագրի մի մաս: Այդ մասին գրում է Directorate 4 տելեգրամյան ալիքը:

Իրանի դիվանագետներն արձագանքել են մեղադրություններին՝ դրանք որակելով որպես սիոնիստական ​​ռեժիմի ակնարկներ:

Հիշեցնենք, որ Բելգիայում երկու շաբաթ առաջ 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել իրանցի դիվանագետ, ով մեղադրվում էր Ֆրանսիայում ահաբեկչական փորձ կատարելու մեջ: Եվրոպական հատուկ գործակալության տվյալներով, նա ընդգրկված էր Իրանում ահաբեկչական համարվող կազմակերպության մեջ:

Ավելի վաղ, Եթովպիայի ազգային հետախուզական ծառայությունը հայտարարել էր ահաբեկչական խմբավորման 15 ներկայացուցիչների ձերբակալության մասին, որոնք ծրագրում էին հարձակում կազմակերպել Ադիս-Աբեբեում գործող ԱՄԷ դեսպանատան վրա: Հայտարարության մեջ նշված է, որ հանցավոր խմբի գործունեությունը մշակվել է 2020 նոյեմբերից՝ ներգրավվելով օտարերկյա հատուկ ծառայուններին: Ձերբակալությունից անմիջապես առաջ զինյալները դավադրության համար դեսպանատան հարևանությամբ հիմնել են գրասենյակ, որտեղ զենքեր են պահել:

Եթովպիայի ազգային հետախուզական ծառայությունը պնդում է, որ գոյություն է ունեցել ահաբեկիչների 2-րդ խումբ, որը նույնպես հարձակում էր նախապատրաստում Սուդանի մայրաքաղաք Խարտումում գործող ԱՄԷ-ի դեսպանատան վրա: Սակայն Սուդանի հետախուզական ծառայությունը չի հաստատել այդ տեղեկությունը: Հանցախմբի ղեկավարը ձերբակալվել է Շվեդիայի ոստիկանության կողմից, որտեղ էլ նա բնակվում էր: Եթովպիական ուժայինների խոսքերով, ներկայումս ազատության մեջ կարող է գտնվել հանցախմբի ավելի քան 20 անդամ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը