Արտաքին 5 տարի առաջ - 10:05 16-02-2021

ԼԱՐԻ ՖԼԻՆՏԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ ԵՐԵԿՈՒՅԹԻ

Ամերիկյան պոռնոգրաֆիկ ամսագրի հիմնադիր Լարի Ֆլինտի հուղարկավորությունը վերածվելու է երեկույթի: Այս մասին հայտնում է TMZ-ն:

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու Լոս Անջելեսում՝ հրատարակչին պատկանող Hustler գիշերային ակումբում:

Նշվում է, որ հուղարկավորությանը ելույթ է ունենալու մերկապարուհիների Sexxy After Dark խումբը, որը մշտապես աշխատում էր նրա ակումբում: Արարողությունը կավարտվի՝ շենքի տանիքից մեծ օդապարիկ բաց թողնելով:

Երեկոյի հյուրերին հյուրասիրելու են Flynt Goldfinger կոկտեյլով, որը պատրաստված է օղուց:

Արարողությանը կարող են մասնակցել 21 տարեկանից բարձր բոլոր անձինք, որոնք մուտքի համար կվճարեն 50 դոլար; Հիշեցնենք, որ Ֆլինտը մահացել էր 78 տարեկանում: Եղբայրը հաստատել էր հրատարակչի մահվան մասին լուրը, սակայն չէր նշել պատճառը:

Միևնույն ժամանակ, Ֆլինտի ընտանիքում գտնվող TMZ ամսագրի աղբյուրները հայտնել են, որ նա մահացել է սրտի անբավարարությունից:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է