Ավելին 4 տարի առաջ - 21:32 14-02-2022

Ջասթին Բիբերի երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության արդյունքում 4 հոգի է վիրավորվել


Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի մասնավոր երեկույթի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Արդյունքում չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Նշվում է, որ միջոցառումն անցկացվել է Լոս Անջելեսի The Nice Guy ակումբում համաշխարհային աստղերի՝ Դրեյքի, Լեոնարդո Դի Կապրիոյի, Թոբի Մագուայրի, Քենդալ Ջեների և Քլոե Քարդաշյանի մասնակցությամբ։ Նրանցից շատերը լքել են հաստատությունը մինչ հրաձգությունը սկսվելը:
Հիփ-հոփ կատարող Kodak Black-ը նույնպես հրազենային վնասվածքներ է ստացել։ Նրա ոտքին են կրակել։ Հայտնի է, որ անհայտ անձը հարձակվել է ռեփերի թիմի անդամի վրա։ Kodak Black-ը կռվի մեջ է մտել։ Նա այժմ հիվանդանոցում է գտնվում, կայուն վիճակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան