Ներքին 5 տարի առաջ - 11:09 04-02-2021

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է 750 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏԱՏՈՄՍ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին մինչ օրակարգին անցնելը նշեց, որ Հայաստանը հաջողությամբ թողարկել է 750 միլիոն դոլարի պարտատոմս:

«Թողարկումը տեղի է ունեցող հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններում, ամենացածր տոկոսով, ինչը կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել և հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը վկայում է նաև, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այս թողարկումն ամենևին արտառոց, արտակարգ երևույթ չէ, քանի որ նախատեսված է 2021 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: «Տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա»,-ասաց նա և հայտնեց, որ թողարկման տոկոսը 3,8 տոկոս է, և հիշեցրեց, որ 2019 թվականի թողարկումը 4,2 տոկոսով էր, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում և աննախադեպ ցածր տոկոսով էր:

Նա հայտնեց նաև, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 միլիարդի պահանջարկ է եղել պարտատոմսերի, բայց այս պահին որոշել են ներգրավել 750 միլիոնը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս քննարկումը հրապարակային առաջարկ չէ ներդրողներն և նախատեսված է իրավական տիրույթում այն կիրառել:

«Մենք այսպիսի թողարկում ունեցել ենք մինչև այժմ վարած համապարփակ քաղաքականության արդյունքում, և սա միջազգային գնահատականն է»,-ասաց նա և նշեց, որ թողարկման ժամկետը տասը տարի է, և պայմանները նպաստավոր էին:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին