Արտաքին 4 տարի առաջ - 13:59 16-12-2021

Վիքիպեդիայի «առաջին գրառումը» վաճառվել է 750 հազար դոլարով

Վիքիպեդիայի կայքում հրապարակված առաջին գրառումն աճուրդում վաճառվել է 750 հազար դոլարով՝ NFT-տոկենի տեսքով։ Այս մասին հաղորդվում է Christies աճուրդի տան կայքում։

Աճուրդը կայացել է դեկտեմբերի 15-ին, Նյու Յորքում։ Առցանց հանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուելսը, որպես առաջին գրառում, ընտրել է Hello, World! («Բարև, աշխարհ») արտահայտությունը:

Բացի արտահայտությունից, աճուրդում 187.5 հազար դոլարով վաճառվել է նաև Apple-ի մորեգույն iMac համակարգիչը, որի վրա այն գրվել է։

NFT-տոկենը բլոկչեյնի վրա հիմնված թվային վկայագիր է, որը հաստատում է վիրտուալ ակտիվի սեփականության իրավունքը: NFT-ն եզակի է, այն հնարավոր չէ կեղծել կամ փոխարինել ուրիշով: NFT տեխնոլոգիան ստեղծվել է 2017թ.-ին:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին