Արտաքին 5 տարի առաջ - 16:31 25-01-2021

ՔԱԲՈՒԼՈՒՄ ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ. TOLO NEWS

Հունվարի 25-ին Քաբուլում պայթեցրել են Իտալիայի դեսպանության զրահապատ ավտոմեքենան: Ինչպես հայտնել է Աֆղանստանի Tolo News հեռուստաալիքը, վիրավորվել է մեկ մարդ:

«Իտալիայի դեսպանության ավտոմեքենան եղել է ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով կատարված ահաբեկչական գործողության թիրախը,- մեջբերում է հեռուստաալիքն անվտանգության ծառայություններում իր աղբյուրի խոսքը,- մեկ մարդ թեթև վիրավորվել է»:

Պայթեցվել է ավտոմեքենան, որով Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչություն են բերվում տեղացի աշխատակիցները: Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Ըստ Tolo News-ի սեփական հաշվարկների տվյալների՝ վերջին 100 օրում Քաբուլում տեղի է ունեցել 177 պատահար անվտանգության ոլորտում, ներառյալ ինքնաշեն սարքերի պայթյունները:

Դրանց հետևանքով 177 մարդ զոհվել է, 360-ը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ