Արտաքին
Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է քրդամետ կուսակցության դիմումը
20:40 26-01-2023
Թուրքիայի ՍԴ-ն միաձայն մերժել է քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության դիմումը, որով կուսակցությունը պահանջում էր փակման հարցով գործընթացը շարունակել առաջիկա ընտրություններից հետո։
ԵՄ առաքելության հայտնվելը հայ-ադրբեջանական սահմանին կարող է աշխարհաքաղաքական առճակատման բերել. Ռուսաստանի ԱԳՆ
20:05 26-01-2023
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Եվրամիության՝ Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու փորձերը, կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը։
Կիևը Վրաստանում գտնվող իր քաղաքացիների համար սպառնալիքներ չի տեսնում
18:10 26-01-2023
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների համար որևէ սպառնալիք չի տեսնում։
Ալիևը դադարեցրել է Արցախի դեմ ագրեսիային մասնակցած «ադրբեջանցի վետերանների» բուժման ֆինանսավորումը
17:34 26-01-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դադարեցրել է Արցախի դեմ ագրեսիային մասնակցած և վիրավորում ստացած ադրբեջանցի այսպես կոչված «վետերանների» բուժման ֆինանսավորումը։
Ֆինլանդիան վերացրել է Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոն
16:15 26-01-2023
Ֆինլանդիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի վաճառքի էմբարգոն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։
Ալիևը պնդում է, որ Բերձորի միջանցքի շրջափակման մասին պնդումները «անհիմն են»
15:40 26-01-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ պնդումներն «անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում»։
Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են. Ֆրանսիայի ներքին գործերի նախարար
15:11 26-01-2023
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են։
Չավուշօղլուն ԱՄՆ նախկին պետքարտուղարի հայտարարությունները երկակի ստանդարտների դրսևորում է որակել
15:02 26-01-2023
Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Թուրքիայի վերաբերյալ գրքում տեղ գտած հայտարարությունները չեն արտացոլում տարածաշրջանի իրողությունները։
Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ Էրդողանին՝ ինչո՞ւ չեք բացում սահմանը. Կարո Փայլան
14:58 26-01-2023
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Պաշտոնական Բաքուն Հայաստանի արտգործնախարարի ելույթը «կեղծավորության վառ օրինակ» է որակում
13:53 26-01-2023
Պաշտոնական Բաքուն Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հունվարի 24-ի ելույթը որակում է որպես «կեղծավորության վառ օրինակ»։
Ռուսաստանն ու Իրանը շատ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հետևանքներով. Զատուլին
13:15 26-01-2023
Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը շատ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հետևանքներով։
Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
19:55 25-01-2023
Թուրքիայի հարավային Մուղլա նահանգի տարածքում՝ Սեյդիքեմեր շրջանից 80 կիլոմետր հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել։
Ադրբեջանցի պատգամավորը խոստովանել է, որ Ադրբեջանում ընտրությունները ժողովրդավարական չեն
19:42 25-01-2023
Ադրբեջանի մեջլիսի «Հանրապետական այլընտրանք» խմբակցության պատգամավոր Էրկին Գադիրլին խոստովանել է, որ Ադրբեջանում անցկացվող ընտրությունները ժողովրդավարական չեն։
Կիևը պնդում է, որ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հարձակման
19:26 25-01-2023
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ հարձակում իրականացնել։
Կիևը հաստատել է, որ ուկրաինական զինված ուժերը լքել են Սոլեդարը
17:53 25-01-2023
Ուկրաինայի զինված ուժերն ամբողջությամբ լքել են Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերխի Չերևատին։
Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի վերականգնմանը. Ռաիսի
17:37 25-01-2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին՝ երկիրը վերակառուցելու գործում։
Ադրբեջանի իշխանությունների մոտ նոր «բնապահպանական նոպա է»՝ խանգարում է Մեծամորի ատոմակայանը
17:28 25-01-2023
Այս անգամ Բաքուն որոշել է պահանջել փակել հայկական ատոմակայանը, այն էլ՝ «անհապաղ»։
Իրանը միշտ պաշտպանել է ու կպաշտպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Իրանի ԱԳ նախարար
16:39 25-01-2023
Հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել Իրանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Երիտասարդները իշխանությանը կթաղեն քվեատուփի մեջ. թուրք գործիչը ընտրությունները մայիսին անցկացնելու մտադրությունը դիտավորություն է համարում
16:06 25-01-2023
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները դիտավորություն է համարում Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրը փոփոխելու մտադրությունը։
Բերձորի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում
15:56 25-01-2023
Այսօր խորհրդարանում ես մասնակցեցի Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանավեճին։
Բերձորի միջանցքի փակումը Արցախը հայաթափելու ադրբեջանական ծրագրի մի մասն է կազմում. թուրք իրավապաշտպան
15:38 25-01-2023
Գերմանիայում բնակվող թուրք ակտիվիստ, իրավապաշտպան, մանկավարժ Սելայ Էրթեմը Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակման բնապահպանական պատճառաբանությունը կեղծ և շինծու է համարում։
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը
14:50 25-01-2023
Այսօր՝ հունվարի 25-ին կկայանա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի 2023 թվականի առաջին նիստը, որը նախագահում է այդ երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրք քաղաքական գործիչը չի բացառել ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը
14:20 25-01-2023
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Անկարան հինգ-վեց ամսից կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ երկրի դեմ իրականացվող սադրիչ գործողությունների պատճառով։
Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան
13:57 25-01-2023
Գեորգի Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է: