Արտաքին 3 տարի առաջ - 14:20 04-05-2023

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը չի կարող ընթանալ առանց խնդիրների. Գալուզին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող ընթանալ առանց խնդիրների։ Այս մասին Գալուզինն ասել է ռուսական Իզվեստիա պարբերականին տված հարցազրույցում։

Գալուզինը շեշտել է, որ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մարել այն ժամանակվա թեժ հակամարտությունը։ «Այս բոլոր սկզբունքները ձևակերպվել և իրականացվել են միայն Ռուսաստանի և նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Սա ինքնին արդեն կարևոր ձեռքբերում է»,- ասել է ռուս դիվանագետը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ տարիների ընթացքում Ռուսաստանը փորձել է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել չորս ոլորտներում, և դրանցից յուրաքանչյուրում ստեղծվել են լուրջ ներուժ և հիմքեր՝ հետագա առաջընթացի համար։

Նրա խոսքով՝ խոսքը չորս հիմնական ուղղություններով երկխոսության միջոցով առաջ շարժվելու մասին է՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով երկխոսությունը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատումը և հասարակական և խորհրդարանական կապերի հաստատումը։ Նա նկատել է, որ առանց այդ դրանց դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին։

«Հասկանալի է, որ հնացած և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսին այն է, որը տեղի է ունենում Ղարաբաղում և նրա շուրջը, եթե իրատեսորեն նայենք իրադարձություններին, չի կարող առանց խնդիրների ընթանալ տեղում»,- հայտարարել է նա:



Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է