Ներքին 19 րոպե առաջ - 13:40 27-11-2026

Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը ՊԾ մարզային գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կարգադրությունը, որ պարեկներն այս օրերին պետք է շարունակեն ուժեղացված ծառայությունը այդ թվում մերկասառույց ու ձյունապատ ճանապարհներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 օր է գերլարված են աշխատում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։

Պատճառը Սարավան-Զանգեր մի քանի կիլոմետրանոց ճանապարհի մերկասառույցն է, քանի որ տեղացած ձյունն անհարմարություններ է ստեղծել վարորդների համար, որոշ դեպքերում էլ մեղավորը այն «վայ» վարորդներն են, ովքեր ականջալուր չլինելով Պարեկային ծառայության հորդորներին, մեքենաները վարում են ոչ ձմեռային անվադողերով։

Միայն Սարավան-Զանգեր ավտոճանապարհին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները 50-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել անվտանգ վայր, մեծ մասն էլ պարեկներն իրենք անձամբ հրելով են հեռացրել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկների օպերատիվ ու ճիշտ աշխատանքի արդյունքում քանի օր է, բարեբախտաբար, ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
18:45 Գեղարքունիքում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է