Ներքին 17 ժամ առաջ - 18:15 26-11-2026

Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ

Արարատի մարզի գյուղական դպրոցներից մեկում 11-ամյա աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, երբ դպրոցի զուգարանում դեռահասը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել ու ծաղրել համադասարանցուն, կրկին հարցեր է առաջացրել։

Սա, ցավոք, եզակի դեպք չէ․ վերջին շրջանում հայաստանյան դպրոցներից հաճախ են ահազանգեր հնչում աշակերտների միջև ագրեսիայի, բուլինգի, ծեծկռտուքների և անգամ սեռական ոտնձգությունների վերաբերյալ։

Թեպետ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, իրավապահները զբաղվում են կոնկրետ դեպքով, այնուամենայնիվ հարց է առաջնում՝ ինչն է դրդում 11-ամյա երեխային նման վարքագծի, և որտեղ է այս ամենում պետության ու Կրթության նախարարության պատասխանատվությունը։

Վերջին տարիներին կրթական համակարգում ներդրվեցին թվային գործիքներ․ դասագրքերում հայտնվեցին QR կոդեր, տնային աշխատանքներն ու հավելյալ նյութերը տեղափոխվեցին առցանց հարթակներ։ Այս քայլով, ըստ էության, սմարթֆոն ունենալը դպրոցականի համար դարձավ ոչ թե պարզապես ցանկություն, այլ ուսումնական գործընթացին լիարժեք մասնակցելու պարտադիր պայման։

Սակայն, երեխաների ձեռքը տալով համացանցին միացված սարքեր, համակարգը չապահովեց դրանց անվտանգ օգտագործման մեխանիզմները։ Սմարթֆոնն այսօր երեխայի առջև բացում է բոլոր «դռները»՝ դեպի անվերահսկելի տեղեկատվական դաշտ՝ պոռնոգրաֆիկ կայքեր, բռնություն քարոզող տեսանյութեր, խաղամոլության հարթակներ։

Հոգեբանների գնահատմամբ՝ դեռահասի չձևավորված հոգեկան աշխարհը, բախվելով նման բովանդակության, ստանում է խորը տրավմաներ, իսկ տեսածն ու ընկալածը հաճախ փորձում է վերարտադրել իրական կյանքում՝ դպրոցական միջավայրում։

Այսօր գրեթե բոլոր սմարթֆոններն ունեն ներկառուցված «ծնողական հսկողության» գործառույթներ, որոնք թույլ են տալիս արգելափակել անցանկալի կայքերն ու վերահսկել երեխայի թվային ակտիվությունը։
Սակայն Հայաստանում ծնողական հսկողության համակարգերը պարտադիր կերպով ներդրված չեն և կիրառվում են միայն ծնողների փոքր մասի կողմից՝ բացառապես սեփական նախաձեռնությամբ։ Ավելին՝ պետական մակարդակով դպրոցականների սմարթֆոններում նման ծրագրերի տեղադրման պահանջ կամ վերահսկողության մեխանիզմ ընդհանրապես գոյություն չունի։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կամ որևէ այլ գերատեսչություն դպրոցներում սմարթֆոնների կիրառման դեպքում ծնողական հսկողության ծրագրերի պարտադիր առկայություն չի պահանջում։ Թեև իրականացվում են առանձին իրազեկման կամ խորհրդատվական ծրագրեր, դրանք չեն փոխարինում պարտադիր կարգավորմանը։

Արդյունքում՝ երեխաների թվային անվտանգությունը թողնված է բացառապես ծնողների տեխնիկական գրագիտության հույսին, մինչդեռ շատ ծնողներ պարզապես տեղյակ չեն այդ գործիքներից կամ երեխայի հեռախոսը գրանցում են չափահասի տվյալներով՝ ակամա բացելով 18+ բովանդակության բոլոր դռները։

Եթե պետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, դպրոցական ծրագրով պարտադրում է սմարթֆոնների ու QR կոդերի կիրառումը, ապա պարտավոր է նաև ստեղծել անվտանգության երաշխիքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում