Արտաքին 28 րոպե առաջ - 10:55 27-11-2026

Մակրոնը քննադատել է ԵՄ-ի 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը

Եվրամիությունը ռազմավարական սխալ է թույլ տալիս 2028-2034 թվականների բյուջեի քննարկման ժամանակ․ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

«Վերջնարդյունքում համաձայնություն ձեռք կբերվի, բայց այն դժվար թե գոհացնի ինձ»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Նա նշել է, որ ԵՄ-ն չի հետևում տնտեսության մրցունակության վերաբերյալ ԵՄ կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարիո Դրագիի և Իտալիայի Նախարարների խորհրդի նախկին նախագահ Էնրիկո Լետայի զեկույցներին։

Նշենք, որ 2024 թվականի սեպտեմբերին ներկայացված ԵՄ մրցունակության վերաբերյալ զեկույցում Դրագին մատնանշել էր, որ Եվրամիության սովորական բյուջեն չափազանց փոքր է ռազմավարական խնդիրների լուծման համար։

Նա առաջարկել էր վերակառուցել մոտեցումները։ Փաստաթուղթը պարունակում է արդյունաբերական, էներգետիկ, ֆինանսական և տեխնոլոգիական քաղաքականության բարեփոխման 383 հանձնարարական։ Financial Times-ի տեղեկություններով՝ Եվրամիությունը մինչև 2026 թվականի հուլիսը Դրագիի մատնանշած 383 հանձնարարականներից իրականացրել է միայն 60-ը։

Մակրոնի խոսքով՝ բյուջեի շուրջ հաջորդ տարի բանակցություններ վարել հնարավոր չի լինի՝ ապրիլին Ֆրանսիայում նախանշված ընտրությունների պատճառով։

«Համաձայնությունն ինքնանպատակ չէ, և ես չեմ ստորագրի մի բյուջեի ներքո, ինչի պայմաններն ինձ չեն գոհացնում»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԵՄ հինգ երկիր՝ Գերմանիան, Դանիան, Նիդեռլանդները, Ավստրիան և Ֆինլանդիան, Եվրահանձնաժողովին կոչ էին արել մի քանի հարյուր միլիարդ եվրոյով կրճատել առաջարկված՝ գրեթե 2 տրիլիոն եվրո ծավալով բյուջեն։ Ավելի ուշ նրանց միացել էր Շվեդիան։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի