Ներքին 5 տարի առաջ - 21:33 07-07-2021

Տվյալ հոդվածով Սերժ Սարգսյանը ոչ միայն մի շարք կարևոր նրբություններ բացահայտեց, այլև հստակ բանաձևեց 2008-18 թվականների բանակցային տրամաբանությունն ու մեր թողած ժառանգությունը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախի հարցով Կազանի հայտնի գագաթնաժողովի 10-ամյակի կապակցությամբ հրապարակված Սերժ Սարգսյանի ծրագրային հոդվածը, ինչպես և սպասվում էր, լուրջ քաղաքական և քաղաքագիտական քննարկումների նյութ է դարձել:

Տվյալ հոդվածով նախագահ Սարգսյանը ոչ միայն բյուրեղացրեց բուն Կազանյան գործընթացի էությունը, ոչ միայն մի շարք կարևոր նրբություններ բացահայտեց, այլև հստակ բանաձևեց 2008-2018 թվականների բանակցային տրամաբանությունն ու մեր թողած ժառանգությունը.

1. Արցախի հարցը նախ և առաջ կարգավիճակի հարց է:

2. Մենք պատրաստ էինք փոխզիջումներով լուծել այն:

3. Միջազգային հանրությունն, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, սատարում էր Հայաստանին:

4. Ադրբեջանի ռազմական ագրեսիաները ոչ միայն չէին փոխում ստատուս քվոն, այլև շնորհիվ մեր բանակի պատասխան հարվածների արդյունքում ուժեղացնում էին Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ:

Ինչպես և կանխատեսում էի, հոդվածը հատկապես ծանր են տարել իշխանական կապիտուլյանտի քարոզիչները, որոնց ուշքն ու միտքը բովանդակային ու փաստարկված քննարկումներից խուսափելն է:

Սա է պատճառը, որ իրենց կողմից շրջանառվող թեզերի որակը պլինտուսի մակարդակի է:

Նախ, կրկին ապարդյուն փորձում են կռվացնել երկրորդ և երրորդ նախագահներին, ինչը հերթական զավեշտն է, հատկապես Արցախյան հարցով, քանզի նորմալ քաղաքական առաջնորդության դեպքում բանակցային գործընթացի էվոլյուցիան անխուսափելի է: Պատկերավոր ասած, բանակցային ժառանգության երրորդ հարկը կարելի էր կառուցել միայն մինչ այդ կառուցած հարկերի վրա:

Մյուս ուղղությամբ փորձում են շահարկել նախագահ Սարգսյանի այն թեզը, որ Արցախի հարցը լուծված չէ և չի կարելի համակեպրվել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների հետ: Սա նույնքան զավեշտալի ու ավելի անբարոյական քննադատություն է, քանզի իր վերջնարդյունքում ենթադրում է, որ Հայաստանը պիտի ձեռքերը վերջնականապես լվա Արցախից:

Ականջներիդ օղ արեք:

Կապիտուլյանտը, ով քարուքանդ արեց մինչ այդ եղած ողջ բանակցային ժառանգությունը և մեր երկրի գլխին ողբերգական պատերազմ բերեց, իր արյունոտ ձեռքերը Արցախից իրոք փորձում է լվալ: Սակայն իսկական հայն ու հայկական իրական քաղաքական էլիտան՝ երբեք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան