Ներքին 1 ժամ առաջ - 09:38 27-11-2026

Անահիտ Մանասյանը վարպետաց դաս է անցկացրել ուսանողների համար

Նոյեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար անցկացրել է վարպետաց դաս՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը ժամանակակից հասարակությունում․ ՄԻՊ ինստիտուտի դերն ու սահմանադրական առաքելությունը» թեմայով։ Հանդիպմանը մասնակցել են նաև համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչները, հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

«Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը, լիազորությունների շրջանակը և գործունեության հիմնական ուղղությունները։ Նա անդրադարձել է ՄԻՊ-ի մանդատի վերաբերյալ տարածված թյուրըմբռնումներին և պարզաբանել, թե ինչով է Պաշտպանի գործիքակազմը տարբերվում դատարանների և հասարակական կազմակերպությունների գործիքակազմերից։

Պաշտպանն ընդգծել է, որ ինստիտուցիոնալ անկախությունը ՄԻՊ-ի արդյունավետ գործունեության հիմնարար նախապայմաններից է։ Նրա խոսքով՝ Պաշտպանի որոշումների և դիրքորոշումների հիմքում պետք է լինեն իրավական չափանիշները, մասնագիտական գնահատականը և մարդու իրավունքների արժեքները։ Անդրադառնալով հաստատության նկատմամբ հանրային վստահությանը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մասնագիտական պատրաստվածությունն ու անհատական բարեվարքությունը։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և բուհերի միջև համագործակցությունը։ Նրա խոսքով՝ ուսանողների հետ անմիջական երկխոսությունը հնարավորություն է տալիս քննարկելու մարդու իրավունքների պաշտպանության գործնական խնդիրները և դիտարկելու դրանց լուծման հնարավորությունները։

Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է որակյալ կրթության դերը՝ մասնագիտական կարողությունների, պատասխանատու վարքագծի և իրավունքի նկատմամբ հարգանքի ձևավորման գործում։

Վարպետաց դասի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի դրսևորումներին, կանանց նկատմամբ բռնության խնդիրներին, դրանց ազդեցությանը մարդու իրավունքների և արժանապատվության վրա, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքների կարևորությանը։

Հարցուպատասխանի ընթացքում ուսանողներն անդրադարձել են ՄԻՊ-ի լիազորություններին, հաստատության անկախության երաշխիքներին և քաղաքական ազդեցություններից զերծ գործունեության ապահովմանը։ Հարցեր են հնչել նաև գաղտնի քննչական գործողությունների, քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և բովանդակային քննարկման համար՝ կարևորելով ուսանողների հետ նման հանդիպումների շարունակականությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում