Ներքին 1 ժամ առաջ - 12:08 27-11-2026

Ավելի եմ հակվում այն մտքին, որ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Սոսկալի է անգամ մտածելը, սակայն հետևելով թե, ինչ է կատարվել և կատարվում Հայաստանում՝ ավելի ու ավելի եմ հակվում այն մտքին, որ՝ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»:

Չեմ հասկանում, թե ինչն է իրական պատճառը. մաշվե՞լ ենք, սպառվու՞մ է մեր ազգային ինքնագիտակցությունն ու հոգևոր ժառանգության ընկալումը, թե՞ վերջնականապես կորցրե՞լ ենք իրականության զգացողությունը և ապրում ենք ուրիշ, ավելի «անհոգ», անհաղորդ ու մտացածին կյանքով:

«Ինչ կլինի՝ կլինի, չի լինի՝ թող չլինի» անպատասխանատու, ամեն ինչի հետ հաշտվող ու անկումային կենսակե՞րպ…

Դժվար է հավատալ, բայց ենթագիտակցորեն, (թե գիտակցաբար) կարծես «ուզում ենք մոռանալ մեր հետ տեղի ունեցածը»: Արցախը «մերը չէր»՝ հետևաբար մենք բան չենք կորցրել: Մեր պապերին ցեղասպանել են՝ դե ի՞նչ կարող ենք անել (նրանք ուրիշ թուրքեր էին), «փորձենք մոռանալ», դե հո անընդհատ չեն ցեղասպանելու…

Եռաբլուր պանթեոնն աստիճանաբար վերածում ենք սովորական գերեզմանատան, որտեղ շատերը չեն այցելում, որ չնկատեն համազգային գաղափարի, ննջեցյալների պայքարի ու նրանց անձնազոհության աղաղակող պատգամները…

Չգիտեմ, երևի այդպես ավելի հեշտ է ապրել՝ ինքնախաբեությամբ, ինքնարդարացման բնազդով՝ կեղծ երգացանկերով, էժանագին բլոգերների հիմար տեսանյութերով, դեգրադացնող հեռուստասերիալներով ու տափակ հումորիստների գյադայական ներկայացումներով:

Ցավալիորեն հիվանդագին, ճղճիմ ու բազմերանգ հարաբերություններ են ձևավորվել մեր շուրջ: Ոմանք դա նկատում են, շատերը՝ չնկատելու են տալիս, ոմանք էլ ուղղակի չեն գիտակցում…

Գոնե կարողանայինք մի փոքր արժանաատվորեն դուրս գալ համազգային փորձության, պարտության, գոյության պայքարի, վերածնունդի ու հոգևոր-բարոյական վերանորոգման այս ծանր շրջափուլից:

Չէ՞ որ հնարավոր է»:

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
18:45 Գեղարքունիքում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի