Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Քուվեյթի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները կասկածելի է անվանել և հայտնել Քուվեյթի ու Իտալիայի իշխանությունների հետ միջադեպը համատեղ հետաքննելու պատրաստակամության մասին։
«Միջադեպը կասկածներ է առաջացնում և նման է պատերազմի պատրաստի սցենարի։
Մենք պատրաստ ենք համագործակցել Քուվեյթի և Իտալիայի հետ՝ միջադեպի պատճառները պարզելու համար», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Արաղչին հավելել է, որ Իտալիայի և Քուվեյթի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում ցավակցություն է հայտնել Իտալիայի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։