Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետ, Գեներալ Իսմայիլ Քամալի հետ:
Այս մասին հայտնում է դեսպանությունը։
«Հանդիպմանը քննարկվել են Հարավային Սինայի հետ հարաբերությունների խորացման հեռանկարներն ու անդրադարձ կատարվել աշխատանքային երկկողմ օրակարգի առաջնահերթությունների առաջմղմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: