Ներքին 10 ամիս առաջ - 18:31 08-12-2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումը

Դեկտեմբերի 8-ին Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ-ն հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին՝ քաղաքական ուղերձով հանդես գալու համար։

Իր ելույթում դեսպան Քվինը ներկայացրել է երկկողմ տնտեսական համագործակցությանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը խթանող ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Դեսպան Քվինը իր ուղերձում կարևորել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումն ու Սպիտակ տանը օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում արձանագրված առաջընթացը։ Նա ընդգծել է մասնավոր հատվածի դերը Հայաստանի տնտեսական արդիականացման մեջ և ներկայացրել է համագործակցության հնարավորությունները ամերիկյան բիզնես համայնքի հետ։

Միջոցառմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ, դիվանագիտական ու միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։

Պաշտոնական ելույթին հաջորդել է հարց ու պատասխանի փուլը։ Ներկայացված հարցերը վերաբերում էին ներդրումների խթանմանը, երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ոլորտային նախատեսվող համագործակցությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով