Ներքին 1 ամիս առաջ - 15:33 18-08-2026

Ռուբինյանն ու Հունաստանի դեսպանը կարևորել են բարեկամական խմբերի միջև կապերի սերտացումը

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Դեսպանն իր հերթին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական ու ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր։

Միջխորհրդարանական համագործակցության խորացման համատեքստում կարևորվել է բարեկամական խմբերի միջև կապերի սերտացումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի