Ներքին 2 ամիս առաջ - 18:31 23-07-2026

Իրաքի և Քուվեյթի սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակման պատճառով

Իրաքի և Քուվեյթի սահմանին գտնվող «Ալ-Աբդալի» սահմանային անցակետը փակվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո:

Այս մասին հայտնում են իրաքյան լրատվամիջոցները։

Նշվում է, որ Իրաքը Քուվեյթից ծանուցում է ստացել սահմանային անցակետը ժամանակավորապես փակելու մասին:

Միևնույն ժամանակ, Իրաքի սահմանային կետերի վարչության ղեկավար Ամր ալ-Վաելին այսօր հայտարարել է Իրանի հետ «Շալամչե» սահմանային անցակետի աշխատանքների վերսկսման մասին՝ իրանական կողմից կրակ բացելու հետևանքով առաջացած դադարից հետո:

Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Քուվեյթի և Իրաքի սահմանային անցակետի վրա հարձակումը Իրանի պատասխանն էր «Շալամչեին» ԱՄՆ-ի հարվածին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ