Արտաքին 50 րոպե առաջ - 12:33 21-11-2026

Իրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ուժերը Հորմուզի նեղուցի երկնքում խոցել են ամերիկյան թվով 58-րդ MQ-9 անօդաչու թռչող սարքը։

«Մեկ ժամ առաջ ԱՄՆ բանակի թվով 58-րդ MQ-9 անօդաչու թռչող սարքը որսացվել և խոցվել է Հորմուզի նեղուցի երկնքում՝ ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության նոր համակարգի կողմից»,- ԻՀՊԿ-ի հայտարարությունն է մեջբերում IRNA գործակալությունը։