Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Խորագիր 10 րոպե առաջ - 22:00 20-11-2026

Խորագիր․ Փաշինյանի «սև ուրբաթը» և լպիրշությունը, Ավինյան–Հակոբյան փոխհրաձգությունը, «համբալների» ապստամբությունը

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի շրջանակում ամփոփվել են շաբաթվա հետաքրքիր ու կարևոր իրադարձությունները:

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:

Անդրադարձ է եղել Փաշինյանի՝ հրաժարական տալու հայտարարությանը և ընդդիմությանն արված առաջարկին, ընդդիմության արձագանքին ու այդ ամենի արդյունքում հնարավոր սցենարներին, Սահմանադրության նոր տեքստին ու դրա՝ հայ ազգի համար անընդունելի լինելուն, այդ գործընթացի հակասահմանադրական լինելուն, Երևանում խցանումների ֆոնին Աննա Հակոբյանի և քաղաքապետ Տիգրան Ավինյանի հեռակա առճակատմանը, ԱԺ ամբիոնից, ապա լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանի հայհոյախառն խոսույթին, դրա անընդունելի լինելուն ու արդյունքում երբևէ պատասխանատվության չենթարկվելուն:

«Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի մտացածին, աննախադեպ առաջարկն էր սև ուրբաթի շրջանակում, որ ինքն արեց ընդդիմությանը, թե իբր եթե ընդդիմությունը համաձայնի և կողմ քվեարկի ԱԺ-ում Սահմաանդրության հանրաքվե անցկացնելուն, ապա հանրաքվեի տապալման դեպքում ինքը հրաժարական կտա: Սա շատ ծիծաղելի է, որովհետև պատերազմի դաժան պարտությունից և ամեն ինչ կորցնելուց հետո հրաժարական չտված մարդը խոստանում է, որ հանրաքվեից հետո հրաժարական կտա»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:

Ավետքի Քերոբյանը նշեց, որ նա իրականում հրաժարական իսկապես տվել է, բայց օրենքին հակառակ՝ չգնաց, չլքեց պաշտոնը, մնաց պաշտոնակատար, կազմակերպեց իր վերընտրությունը. «Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր ստախոսությամբ, այսինքն՝ մի բան ասի, հետո հերքի, հետո ասի՝ «հորս արև»: Ես կարծում եմ, որ այս առաջարկը ոչ թե «դասական կուտ» էր, այլ սև ուրբաթի սևացած բանան, որը ման տվեց, բերեց և սկսեց այդ բանանով կերակրել իրեն ընտրած և չընտրած ժողովրդին»:

Խոսելով Սահմանադրության նոր տեքստի մասին՝ Քերոբյանն ասաց, որ դեռ տեքստը չհրապարակած՝ ժողովրդին շանտաժ են անում, ապա վստահություն հայտնեց, որ այն անընդունելի է լինելու հայ ժողովրդի համար. «Սահմանադրության նախագծի գործընթացն ինքն իրենով արդեն հակասահմանադրական է»:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն ընդդիմության արձագանքին՝ Գևորգ Էմին-Տերյանն առանձնացրեց հավանական սցենարները. «Իրական պրոցեսը, որ տեղի է ունենում, մարդկանց շանտաժ անելն է, վախեցնելը, և հակառակ պրոցեսը, որ միշտ զուգահեռ տեղի է ունենում միշտ, մարդկանց կաշառելն է, փողով առնելը, ինչ-որ բաներ խոստանալը, հիմնականում՝ փող, որը անհիշելի ժամանակներից ընդդիմության թույլ տեղն է»:

Այս և այլ հարցերի շուրջ ամբողջական զրույցը՝ տեսանյութում:




Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
22:52 Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
17:02 Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:34 Պուտինը հայտնել է, որ ամեն օր աղոթում է Ռուսաստանի և նրա ժողովրդի համար
15:46 Նման գռեհիկ պահվածք Հայաստանի ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
18:05 Շարունակիր ինքդ. Փաշինյանը հակադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանին
12:39 Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին
23:31 Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան