Ուղիղ եթեր
Ներքին 16 րոպե առաջ - 21:57 13-11-2026

Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

«Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք»,– ասել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում՝ բացատրելով, թե ինչու է հենց հիմա հրապարակայնորեն դեմ արտահայտվում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգին։

ԱԽ նախկին քարտուղարի պնդմամբ, ինքն այդ քաղաքականության վտանգների մասին դեռ պաշտոնավարման ընթացքում զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին։

«Իմ հոդվածում նշված բոլոր կարծիքների մասին իմ գործընկերները, կարող է հատվածական, բայց տեղյակ են եղել»,- նշել է նա։