Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 21:21 13-11-2026

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը և կից տեսանյութ հրապարակել։

«Շարունակել ենք Սահմանադրության՝ մարդու հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին ու զանգվածային լրատվության միջոցներին, անկախ և ինքնավար պետական մարմիններին, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարին վերաբերող գլուխների քննարկումը։

Խորհուրդը շարունակել է նաև քննարկել խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի առաջարկները»,- գրել է նախարարը: