Ներքին 9 ամիս առաջ - 16:23 06-02-2026

Գեներալ Բուդաղյանը 2 ժամ փորձել է համոզել, որ միանամ այդ շարժմանը, ստացել է մերժում․ գնդերեց

Գնդերեց Արթուր սարկավագ Գևորգյանը գրառում է կատարել ու պատմել, թե ինչպես են իրեն համոզել միանալ այսպես կոչված «բարենորոգում» անվամբ տխրահռչակ շարժմանը․

«Որպեսզի Ձեզ չմանիպուլացնեն և ստի գործիք չդարձնեն՝ ցանկանում եմ լուսավորել իրականությունը։

Վերջին օրերին հանրային դաշտում տարածվող տարբեր մեկնաբանությունների ու մոլորեցնող խոսքերի պատճառով հարկ եմ համարում անձամբ պարզաբանել՝ ինչ է տեղի ունեցել, և ով է ծառայում ստին, իսկ ով՝ Քրիստոսին։

Ես՝ իմ 16 գնդերեց եղբայրների հետ միասին, մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խորհրդակցությունների կլոր դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ ներկա էին՝

ՀՀ պաշտպանության նախարար տիար Սուրեն Պապիկյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար տիար Արման Սարգսյանը, ՀՀ ԳՇ պետ Ասրյանը, և Բարոյահոգեբանական ծառայության պետ Ստեփանյանը։
Այդ հանդիպման ընթացքում մեզ ուղղվել է ուղիղ և հստակ հարց. ի՞նչ վերաբերմունք ունենք այսպես կոչված «բարենորոգում» անվամբ տխրահռչակ շարժման նկատմամբ։

Այնուհետև պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց ևս մեկ առավել հստակ հարցադրում՝ միանում ենք այդ շարժմանը, թե՝ ոչ։

Այս խոսակցությունների համատեքստում, 30 տարվա անմնացորդ ծառայությունից հետո, առաջին անգամ հիշատակվեց նաև մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը՝ կարծելով թե կարող են մեզ «գնել»։

Կոնկրետ ինձ հետ հանդիպել է նաև Շիրակի կայազորի պետ՝ ոմն գեներալ Բուդաղյանը, որը շուրջ երկու ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։

Հիմա հարց եմ տալիս՝ մի՞թե կարելի է հերքել մեր կյանքի մեջ եղած իրականությունը։ Մի՞թե ճիշտ է հանրությանը մոլորեցնելը։

Թերևս զարմանում եք, որ կան հայորդիներ, որոնք չեն վաճառվում։ Պարոնայք չինովնիկներ, իմ և իմ գնդերեց հոգևոր եղբայրների անունից հայտարարում եմ՝ մենք չենք ծառայելու որևէ աշխարհիկ շահի, որևէ քաղաքական շարժման կամ ճնշման։ Մենք ծառայում ենք միայն Աստծուն և մեր Սուրբ Եկեղեցուն։

Եվ այսօր կրկին, բարձրաձայն ասում ենք՝
Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը,
մեր ազգընտիր Գահակալ Հայրապետին,
մեր Առաջնորդ Հայր Սուրբին,
և իմ գնդերեց եղբայրներին՝
ավագ գնդերեց հայրերին, ովքեր հավատարիմ մնացին մեր Սուրբ Եկեղեցուն։
Աստված պահապան բոլորիս»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ