Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:40 22-01-2025

Մարությանն ո՞վ ա, որ միանամ. ժողովուրդն է բոյկոտելու ու չի վճարելու 300 դրամ. հարցում

Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտը կթանկանա։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ փետրվարի 1-ից բոյկոտում են տրանսպորտի թանկացման դեմ:

Նա կոչ է արել բոլորին միանալ իր բոյկոտին և փետրվարի 1-ից միայն 100 դրամ վճարել։

«Դնում ենք 100 դրամ և իջնում»,- ասել է նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Միանալու՞ եք Հայկ Մարությանի բոյկոտին և վճարեք 100 դրամ»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ միանալու է բոյկոտին, սակայն եղան քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ Հայկ Մարությանին չեն միանալու, սակայն բոյկոտելու են թանկացման դեմ։

«Մարությանն ո՞վ ա, որ միանամ։ Էդ ժողովուրդն է բոյկոտելու, ոչ թե Մարությանի ասելով է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ինքը թոշակառու է և չի կարողանա այդքան վճարել։ «Իհարկե պետք է բոյկոտեմ։ Ես թոշակառու եմ, ոնց վճարեմ։ Թոշակները բարձրացնու՞մ են, ոչ, աշխատավարձ բարձրացնու՞մ են, ոչ»,- ասաց նա։

«Վճարելու ենք 100 դրամ և վերջ»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում