Արտաքին 11 րոպե առաջ - 10:21 10-11-2026

Միջադեպ՝ Սպիտակ տան հարևանությամբ․ վարորդը բախվել է նշանին և ձերբակալվել

Վաշինգտոնում ավտոմեքենայի վարորդը ճանապարհային նշանին բախվելուց հետո ծեծկռտուքի է բռնվել ԱՄՆ Գաղտնի ծառայության և Ազգային գվարդիայի աշխատակիցների հետ։

Միջադեպը տեղի է ունեցել Լաֆայետ հրապարակի մոտ, նոյեմբերի 9-ին հայտնել է լրագրող Մարտին Աուստերմյուլեն։

«Ինչ-որ մեկը հենց նոր մեքենայով բախվեց Լաֆայետ-սքվեր զբոսայգու հյուսիսային հատվածում գտնվող նշանին, ապա, դուրս գալով մեքենայից, ծեծկռտուքի բռնվեց Գաղտնի ծառայության և Ազգային գվարդիայի աշխատակիցների հետ», — ասված է X սոցիալական ցանցում լրագրողի հաղորդագրության մեջ։

Իրավախախտին ձերբակալել են։

Միջադեպից հետո Սպիտակ տան տարածքի մի մասի մուտքը ժամանակավորապես սահմանափակվել է։
Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպի պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվել է Սպիտակ տան շենքում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի