Ներքին 1 տարի առաջ - 09:47 23-02-2025

«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ բախվել են Mercedes-ը և Ford-ը. կա վիրավոր. Ford-ի խմած վարորդը զրկվել է վարելու իրավունքից․ shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Արտաշատի խճուղում, «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արտյոմ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարեն Հ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Ford Transit»-ի վարորդ Կարեն Հ․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների կողմից 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը ամբողջովին պատված է եղել մերկասառույցով և ճանապարհն սպասարկող ընկերությունը աշխատանքներ չի կատարել այն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան