Եթե դուք գնաք «Արդշինբանկի» շաբաթ և կիրակի օրերին աշխատող որևէ մասնաճյուղ և կատարեք որևէ գործարք, այն կթվագրվի եկող երկուշաբթի օրվա ամսաթվով։
Այսինքն՝ Գրիգորյան օրացույցով այդ օրը աշխարհում շաբաթ է, սակայն «Արդշինբանկի» օրացույցով` որևէ այլ աշխատանքային օր։
Այս ֆոնին հետաքրքիր է Կենտրոնական բանկի և մասնավորապես Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դիրքորոշումը` որպես ոչ աշխատանքային օրերը աշխատանքային դառնալու առեղծված։
Բոլոր դեպքերում եթե բանկային համակարգում տեխնիկապես կարողանում են օրը փոփոխել, ուրեմն ցանկության դեպքում շատ բաների են ընդունակ։
Հ.Գ. Միաժամանակ վրացական մամուլը փորձում է պարզել, թե ի վերջո ո՞վ է իրենց երկրի երկրորդ խոշոր բանկի` «Տերաբանկի» գնորդ «Արդշինբանկ» ՓԲԸ֊ի սեփականատեր Կարեն Սաֆարյանը։ Առ այսօր նրանց հաջողվել է պարզել, ըստ էության, այնքան, ինչքան գիտենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, այսինքն՝ գրեթե ոչինչ։