Ժամանակն է, որ ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի հետ ենթադրյալ բանակցությունների մասին կեղծ լուրեր տարածելը և համաձայնվի Թեհրանի յոթ պայմաններին, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Իրանի դեմ պատերազմն արդեն ոչնչացրել է ԱՄՆ կառավարությունը։ Սակայն Վաշինգտոնը հուսահատ խաղամոլի պես է խաղում։
Դրեք ձեր խաղաքարտերը։ Դադարեք կեղծ լուրեր հորինել կեղծ բանակցությունների մասին։ Դադարեք ժխտել Արևմտյան Ասիայում նոր կարգը։ Ժամանակն է կատարել Իրանի կողմից բազմիցս առաջ քաշված յոթ պայմանները», – գրել է նա իր Telegram ալիքում։
Ավելի վաղ թուրքական «Türkiye» թերթը, հղում անելով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընին, հաղորդել էր, որ Կատարը նախատեսում է հաջորդ շաբաթ հյուրընկալել Ռեզայիի և ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի միջև բանակցություններ։