Ուղիղ եթեր
Ներքին 51 րոպե առաջ - 16:07 06-11-2026

Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է ՀԷՑ-ը, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան

Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունը, ինչպես խաբում են շատ այլ հարցերում, այս պարագայում էլ են խաբում:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նա հիշեցրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ի պատասխան լրագրողի հարցմանն ասել էր, որ բացի պետական երաշխիքով վարկերից, բոլոր վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը։

«2016 թվականին ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է, դրանից հետո ոչ մի դրամ, ոչ մի լումա ոչ մի հայ սպառող մեր հայրենակից չի վճարել տոկոսի համար»,- նշեց Դավիթ Ղազինյանը։

Նա նշել է, որ այդ ժամանակ ոչ մեկ չէր վարկավորելու ՀԷՑ ՓԲԸ-ն, եթե չլիներ Սամվել Կարապետյան անձի գործոնը։

«ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, 36 միլիարդ դրամ պակասորդ ուներ, որի պատճառով նախկին սեփականատերերը մտան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 19 դրամով, եթե չեմ սխալվում, թանկացնելու, որից հետո իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանը վերցրեց ՀԷՑ-ը։ Այդ ժամանակվանից Սամվել Կարապետյանի անձնական երաշխավորությունը գործում է»,- ասաց Ղազինյանը։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա