Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 15:29 06-11-2026

Արենիում սննդի օբյեկտ է փակվել սանիտարական խախտումների պատճառով

Անհատ ձեռնարկատեր Սուրեն Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Վայոց Ձորի մարզ, Արենի համայնք, 36-րդ փողոց 48) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անցկացրել են վերահսկողական միջոցառում և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:

Այսպես՝

- հանրային սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի օդից փոխանցվող աղտոտումը,

- պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող նյութից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել,

- առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային, ներառյալ՝ սարքավորումների, մակերևույթները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, ոչ թունավոր, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա