Պետական գնումների գործընթացը թեև կարգավորվում է օրենքով և կառավարության որոշումներով, սակայն պայմանագրերում սահմանված պահանջները կարծես թե տեղափոխվել են «ճշտի դաշտ»։
Օրինակ՝ օրերս «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը» լուծել է պայմանագիրը «Մեջիք վոշ գրուպ» ՍՊԸ֊ի հետ, ինչպես նաև վերջինիս դրամական տույժի է ենթարկել այն պատճառաբանությամբ, որ ՍՊԸ–ն հիմնադրամի բանավոր պահանջը 40 րոպեի ընթացքում չի կատարել։
Հատկանշական է, որ խոսքը ավտոլվացման ծառայության մասին է, այլ ոչ թե գերճշգրիտ հրթիռ արձակելու, որտեղ րոպեները կամ վայրկյանները ճակատագրական են։