Ուղիղ եթեր
Արտաքին 49 րոպե առաջ - 15:48 06-11-2026

Երևանն այս պահին փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ Պեսկով

Երևանը փաստացի չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, և նրա ապագան կազմակերպության շրջանակներում կախված կլինի ՀԱՊԿ անդամ երկրների միջև քննարկումներից, ուրբաթ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ Երևանն այս պահին փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։

Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը ՀԱՊԿ-ին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ։

Իրոք, որոշակի քայլեր նշված են կանոնադրական փաստաթղթերում։ Եվ այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի քննարկումներ են տեղի ունենալու կազմակերպության շրջանակներում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլի դիրքորոշման մասին հարցին՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա