Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:42 02-11-2026

Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիին։

Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։