Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 16:10 02-11-2026

Ես մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, ես աջուձախ չեմ հնձել. ՔՊ պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքին ակտիվ մասնակցության մասին

Ես մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփում էին։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ պատգամավոր Նարեն Բաբայանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին իր ակտիվ մասնակցությանը։

«Մեզնից չի սկսվել կռիվը։ Եթե նվազ է, թող կռիվ չանի։ Ի սկզբանե, ես մոտեցել, բաժանել եմ, բայց երբ Տարոն Չախոյանին հարվածեցին, դրանից հետո է սկսվել կռիվը։ Իսկ ես ում հարվածել եմ, ինքը կռվի մեջ է եղել։ Ես աջ ու ձախ չեմ հնձել, ես խփել եմ էն մարդուն, ով որ կռվի մեջ է եղել և խփել է մեր թիմակցին։

Այո, ի սկզբանե Գառնիկ Դավթյանին եմ խփել։ Դուք տեսե՞լ եք, որ Տիգրան Աբրահամյանը աթոռն է վերցնում, որ շպրտի։ Չի կարողանում, որովհետև ծանր էր աթոռը, բայց ի սկզբանե հանել էր, որ շպրտի»,–ասել է նա։

Դիտարկմանը, որ «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի նկատմամբ ագրեսիա կա, Նարեկ Բաբայանն ասել է.

«Դա որ մեր ընկերներից խոսում է, հետևից իր մեկնաբանությունը թողնում է, դա սխալ է։ Այսքան ժամանակ ընդդիմադիր պատգամավորների խոսելու ժամանակ ես կամ իմ ընկերները մեկնաբանություն թողե՞լ ենք, ո՞վ է թողել, այն էլ քմծիծաղով»։