Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:33 02-11-2026

Ագրոօդերևութաբանական ամփոփում․ տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:

Շաբաթվա ընթացքում ամենուրեք աշնանացան ցորենի վեգետացիան շարունակվել է։
Նախալեռնային և առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենի մոտ առաջացել է հանգուցային արմատները, մնացած շրջաններում առաջացել է երրորդ տերևը։

Աշնանացանի բարձրությունը տասնօրյակի վերջին կազմել է 6-10սմ։
Նախալեռնային և որոշ լեռնային շրջաններում դեռ շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:
Շարունակվել է տերևների աշնանային գունաթափումը և տերևաթափը։

Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով նախացանքի, ցանքի, հատիկի աճի և զարգացման պայմանները:

Հողի խոնավության պաշարները հողի 20–40 սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 13-51%, նախալեռնային շրջաններում՝ 11-55%, իսկ հովտային շրջաններում՝ 10–42%։